Զղջումն

Submitted by admin on Կիր, 12/23/2018 - 18:05

Մեղայ ամենասուրբ Երրորդութեանն` Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ:  Մեղուցեալ եմ Աստուծոյ:

Խոստովանիմ առաջի Աստուծոյ, եւ սրբուհւոյ Աստուածածնին, եւ առաջի քո, հայր սուրբ,զամենայն մեղս, զոր գործեալ եմ: Քանզի մեղայ խորհրդով, բանիւ եւ գործով, կամայ եւ ակամայ,գիտութեամբ եւ անգիտութեամբ՝ մեղայ Աստուծոյ:

Հայ Եկեղեցու աստվածաբանության տեղի մասին

Submitted by admin on Կիր, 08/19/2018 - 16:14

Ներկա փոթորկուն և հետաքրքիր ժամանակներում մշտապես առիթներ են առաջանում անդրադառնալու հայ ժողովրդի պատմությանը ընդգրկուն հայացքով նայելու, որպեսզի հասկանանք, թե մեր օրերի անցուդարձը որքանով է հարազատ հայկականությանը, հայկական մոտեցմանը հանդեպ քաղաքականությանը, աստվածաբանությանը, կյանքին։ Կան կարծիքներ, որ մենք ուրույն ենք այս ամենում, անգամ աստվածաբանության մեջ։ Այս

Եկեղեցու դերն ազգի կյանքում ընդհանրապես և այսօր

Submitted by admin on Երք, 05/08/2018 - 00:07

2018 թ. ապրիլի կեսերին սկսված ազգային զարթոնքը ակնհայտորեն անտարբեր չի թողել ոչ մի հայի ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում։ Սրա մասին կասկած չկա, մանավանդ որ անտարբեր չեն նաև միլիոնավոր այլազգիներ և պետություններ ամբողջ աշխարհում, ովքեր տարբեր շահագրգռություններով հետևում են այս ամենին։

Դավանական հարցերի կարևորությունը

Submitted by admin on Չոր, 03/28/2018 - 22:38

Դավանական հարցերի կարևորությունը հաճախ միևնույն կերպ չի ընկալվում բոլորի կողմից։ Ոմանք դա համարում են ոչ այնքան կարևոր 21-րդ դարում, ուրիշներ, հատկապես այլ ավանդական եկեղեցիների ներկայացուցիչները, ընդհակակառակը, դավանական տարբերությունների դերն այն աստիճան են գերագնահատում, որ առիթ են համարում եկեղեցական հաղորդակցություն չունենալու համար։ Նման կարծիքներ ունեցողները

Խոսրովիկ Թարգմանչի «Դավանական Երկերի» թարգմանությունը անգլերեն

Submitted by admin on Չոր, 03/28/2018 - 09:50

Խոսրովիկ Թարգմանչի «Դավանական Երկերը» Հայոց Եկեղեցու կարևորագույն քրիստոսաբանական երկերից է։ Այն արդեն թարգմանված և հրատարակված է «Անկյունաքար» հրատարակչության կողմից աշխարհաբարի և ռուսերենի։ Ներկա նախագիծը վերաբերում է այս գործի անգլերեն թարգմանությանը, որով այն մատչելի է դառնում ավելի լայն լսարանի։