Ցուցումներ հեղինակներին

Հեղինակները պետք է ձեռագրերը ներկայացնեն առցանց։

Հանդեսի աշխատակերպը

Հայ Աստվածաբանական Հանդեսը Անկյունաքար Հրատարակչության հրատարակությունն է։ Միաժամանակ ակնկալելով, որ հոդվածները կզարգացնեն ուսումնասիրությունները համապատասխան ասպարեզում հստակ, համոզիչ և թարմ մոտեցումներով, Հանդեսը հատկապես հետաքրքրված է այն ասպարեզներով, որոնք ունեն լայն հետաքրքրություն կրոնի կամ միջգիտակարգային առնչություն։ Խմբագիրները ողջունում են աստվածաբանության, կրոնական էթիկայի, կրոնի փիլիսոփայության ասպարեզում հոդվածների դիմումները, ինչպես նաև այն հոդվածները, որոնք քննարկում են կրոնի դերը մշակույթի և հասարակության մեջ պատմական, հասարակագիտական, հոգեբանական, լեզվական կամ գեղարվեստական տեսակետից։ Այն հոդվածները, որոնք ունեն խիստ մասնագիտացված հետազոտական շրջանակ սահմանափակ ասպարեզներում, կարող են նույնպես դիտարկվել, եթե նրանցում ստացված տվյալները խմբագիրների կարծիքով, կարևորություն ունեն ընթերցողների ավելի լայն շրջանակի համար։ Հոդվածները չեն կարող լինել  այնպիսիք, որ միաժամանակ քննարկման փուլում են այլ ամսագրերում հրատարակվելու համար։

Հանդեսը պահանջում է հեղինակային իրավունքի առկայություն ամսագրային հոդվածների և գրքերի գրախոսությունների համար։ Թեև այլ հրապարակելիք նյութերի հեղինակային իրավունքը մնում է հեղինակներին, ենթադրվում է, որ Հանդեսն ունի բացառիկ, աշխարհագրորեն անսահմանափակ, եկամտամասից ազատ իրավունք առաջին հրատարակման և ոչ-բացառիկ շարունակական իրավունք՝ վերատպելու, վերահրատարակելու, ցուցադրելու, տարածելու, թույլատրելու, արխիվացնելու և օգտագործելու ներկայացված նյութը ցանկացած լեզվով, ձևաչափով, միջավայրով, ընդ որում կա՛մ առանձին, կա՛մ որպես կոլեկտիվ աշխատանքի մաս։

Նիշքերը առցանց ներկայացման պատրաստելը

Խմբագիրները ընդհանրապես հոդվածի օպտիմալ երկարությունը ընդունում են 10-25 ձեռագրի էջ, չհաշված նշումները, սակայն բացառիկ որակի ավելի երկար հոդվածները միանգամայն դիտարկելի են։ Գրախոսական հոդվածները պետք է լինեն 8-12 էջ։

Ձեռագրերը պետք է լինեն անգլերեն։ Հոդվածին պետք է ուղեկցի առանձին նիշք, որն ընդգրկում է հեղինակների անունները, էլեկտրոնային հասցեները, հետազոտական հիմնարկները, ինչպես նաև շուրջ 100 բառանոց ամփոփումը։ Հեղինակների անունները ձեռագրում այլ տեղ չպետք է հայտնվեն։

Նիշքերի ձևաչափը. Ձեռագրերի նախընտրելի ձևաչափը Microsoft Word (.doc նիշքեր)-ն է։ Եթե ի վիճակի չեք ներկայացնել Microsoft Word նիշքի տեսքով, Խմբագիրը ընդունում է նաև Word Perfect (.wpd), Adobe Acrobat (.pdf), and Rich Text (.rtf) ձևաչափի նիշքերը։

Բովանդակությունը. Գերադասելի է, որ ձեռագերերը ունենան առանձին նիշքեր տեքստի և նկարների համար։  Եթե դա հնարավոր չէ, կարող եք ներկայացնել որպես մի նիշք՝ գծագրերով, աղյուսակներով և պատկերներով, որոնք մտցված են հիմնական նիշքի մեջ։ Կարող եք ներկայացնել նաև առընթեր նամակ երկրորդ նիշքում, կա՛մ նույն ձևաչափով, ինչ որ հիմնական տեքստային նիշքն է, կամ որպես հասարակ տեքստային նիշք (ASCII նիշք)։ Տեքստի մեջ հայերեն հատվածները պետք է լինեն unicode կոդավորումով, ցանկալի է 4.0 version of the Arian AMU տառատեսակով։